Հունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14:00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի բաժին, ապա հանձնվել ծնողին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն։







