«Լուրջ, ես էս «Բիլայնի» ձեռքը պատանդ եմ ընկել»
Advertisement 1000 x 90

«Լուրջ, ես էս «Բիլայնի» ձեռքը պատանդ եմ ընկել»

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուրջ, ես էս «Բիլայնի» ձեռքը պատանդ եմ ընկել. 12 տարի առաջ ու մոտս կամաց-կամաց Ստոկհոլմյան համախտանիշ ա ձևավորվել: Դեռ հեռու 2005-ին sim քարտիս համար հայրս վճարեց 150$, ինչպես անվանել սա, եթե ոչ կողոպուտ:

Երբ եկավ Viva-ն, կարծես թե պետք է միանգամից անցնեի նոր օպերատորի, հաշվի առնելով նեգատիվ վերաբերմունքս Արմենթելի հանդեպ, բայց ես մնացի: 2 տարի առաջ մի փաթեթ էր մոտս, 1.000 դրամ լիցքավորելու դեպքում 14 օր անվճար խոսում էիր ցանցում ու կար նաև անվճար sms-ների որոշակի քանակ: Մեկ տարուց ացել այս փաթեթից օգտվելուց հետո կինս մի օր պատահական նկատեց, որ ամեն 1.000 դրամ լիցքավորելուց է 300 դրամ պահում, բայց դրա դիմաց միայն մեկ անգամ է տրամադրում 14 օր և սմսներ:

Հարց բարձրացրեցի թե ինչպես են փաստացի ոչինչի դիմաց 300-ական դրամ գանձում և ստացա պատասխան, որ դա ծրագրային խնդիր է, որ ամեն ինչ հստակ նշված է և եթե դժգոհ եմ, որ շուրջ մեկ տարի ամեն 1.000 դրամից ուղղակի կորցրել եմ 300-ը՝ փոխեմ փաթեթս: Առողջ տրամաբանությանը հակառակ՝ կրկին մնացի ընկերության բաժանորդ:

Հիմա էլ ասում են Թել-Սելով, Իդրամով ու Իզի Փեյով վճարումներ չեն իրականացնելու, քանի որ այս ընկերությունները անհավասար պայմաններ են ստեղծել, միջնորդավճար են պահում մինչև 10.000 դր լիցքավորումը, մինչ դեռ այլ օպերատորների համար մինչև 1.000 դրամն է գործում միջնորդավճար:

Չգիտեմ՝ սրա նախապատմությունը ինչ է եղել, բայց փաստ է, որ սա ոչ թե հաճախորդների բացթողումն է եղել, այլ հենց Բիլայնինը, հիմա էլ այդ բացը շտկելու համար մարդիկ, ովքեր վճարում էին այս համակարգերով պետք է փոխեն իրենց սովորությունները, որ Բիլայնը գումար չկորցնի: Ու ամենախնդալուն այն է, որ հավանաբար ես միևնույն է կմնան Բիլայնի բաժանորդ »: