«Անտոնիոյի հետ կատարվածը զազրելի է ուղղակի… Էդ պարեկ են, ինչ են, ՊԱԳՈՆՆԵՐԸ ՁԵՌՔՈՎ ՊՈԿԵԼ Է ՊԵՏՔ վրաներից` ՊԵՏԻՑ ՍԿՍԱԾ». Արմեն Դարբինյան
Advertisement 1000 x 90

«Անտոնիոյի հետ կատարվածը զազրելի է ուղղակի… Էդ պարեկ են, ինչ են, ՊԱԳՈՆՆԵՐԸ ՁԵՌՔՈՎ ՊՈԿԵԼ Է ՊԵՏՔ վրաներից` ՊԵՏԻՑ ՍԿՍԱԾ». Արմեն Դարբինյան

Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անտոնիոյի հետ կատարվածը զազրելի է ուղղակի, ահավոր ցավ ու ամոթ եմ զգում բոլորիս համար։ Անտոնիոյի ամբողջ գործունեությունն ու կյանքը Մշակութային Սխրանք է ուղղակի` ի փառս Հայաստանի ու Հայի։

Էդ պարեկ են, ինչ են` Լեննագանյան բարբառով ասած, ՊԱԳՈՆՆԵՐԸ ՁԵՌՔՈՎ ՊՈԿԵԼ Է ՊԵՏՔ վրաներից` ՊԵՏԻՑ ՍԿՍԱԾ։ Շատ դրական վերաբերմունք ունեմ Արփի Սարգսյանի նկատմամբ, և հենց այդ վերաբերմունքի ուժով պահանջում եմ անհապաղ հենց նման կերպ վարվել. Պագոնները Պոկել։

Իսկ մնացածը ուղղակի պարտավոր են անել քննիչները։ Ազգովի խայտառակվելու ռեսուրսը ՎԱՂՈՒՑ սպառել ենք, ԲԱՎԱԿԱՆ Է։ Ձեռքս անգամ չի գնում գրել «բարձր մնացեք»` այսքան ցածրանալուց հետո։ Անտոնիո Antonio Montalto, Եղբայրս, Խոնարհաբար Ներողություն եմ խնդրում քեզանից, որ դու նաև նման հայերի ճանաչեցիր, դու ՄԵԾ ԵՍ, կներես…»։