Գերմանիայում հրապարակավ կտրատել են նոր սերնդի Porsche Panamera հեթչբեքը։ Հրշեջ ծառայության աշխատակիցները այս ավտոմեքենայի վրա մշակում էին վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու իրենց գործողությունները, հայտնում է motor.ru-ն:
Հրապարակային ցուցադրությունը կազմակերպվել էր Նյուրնբերգում։ «Պորշե» ընկերությունը փորձարկումների նպատակով նոր խմբաքանակից մի մեքենա էր տրամադրել:
Հրշեջ ծառայության աշխատակիցները գործել են ավտոարտադրողի կողմից կազմված հատուկ «փրկարարական սխեմայով», որը օգնում է արտակարգ ծառայություններին առավելագույնս արագ, արդյունավետ ու անվտանգ ավտոմեքենայից հանել վթարից տուժածներին: