Արմեն Մարտիրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ:
Անտանելի ծանր ա ու ցավոտ, աննկարագրելի ուժեղ: Սա էն հազվագյուտ դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել հա՛մ Գաբիի, հա՛մ իր հրաշալի ընտանիքի հետ:
Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում:
Գաբիի համար արվեց բառացիորեն անհնարինը, տասնյակ հազարավոր մարդկանց օգնությամբ մենք կարողացանք երեխայի համար հասանելի դարձնել աշխարհի ամենաառաջավոր բժշկությունը, բայց ավաղ, հիվանդությունն իր գործն արեց:
Մեր սրտիկը անչափ շատ էր սիրում Մինասին, ու մեծ սիրով էր խաղում իր հետ, պլաններ կազմում ապագայում ընկերություն անելու: Ես իրեն ապագայում անպայման կպատմեմ, որ ինքը նման ընկեր է ունեցել, վստահ եմ՝ Մինասը շատ կոգեշնչվի:
Գաբին լույս էր ու լույս դարձվավ, մնաս բարով իմ սիրելի պոզիտիվչիկ։
Քո տված անսահման սերն ու լույսը խոստանում եմ օգտագործել ի նպաստ կյանքի համար պայքարող երեխաների, դու միշտ կմնաս իմ հոգում ու սրտում:
Խորը ցավակցություններս ծնողներին ու հարազատներին:
Հ.Գ. Գաբիի բուժման հարցում անգնահատելի մեծ ներդրում են ունեցել իմ լավ ընկերներ Աննա Հովհաննիսյանն ու Աննա Մկրտչյանը, որի համար անչափ շնորհակալ եմ:
Աշխեն ու Սիմֆոնիկի ողջ թիմն էլ ահռելի մեծ ներգրավածություն են ունեցել, որի համար շատ շնորհակալ եմ»:







