«Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ և երբեք չեմ կանգնի Ադրբեջանի և Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ և երբեք չեմ կանգնի Ադրբեջանի և Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի»

Օրերս Լեհ հայտնի լրագրող Տոմաշ Մացեյչուկը տարբեր ԶԼՄ-րի կողմից ներկայացվում է Արցախի հարցում իր դիրքորոշման համար: Նա, մասնավորապես Facebook-ի  գրառումներից մեկում նշել է.

«Ցանկանում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, սակայն, հավանաբար, մեր առաջին համատեղ ռուս-լեհական նախագիծը կլինի քաղաքակրթությունների բախումը Հայաստանում, մի պատերազմի մասին, ուր հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնեական աշխարհը մահմեդականներից:

Եվրոպան պետք է սթափվի և եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Եվ Արցախի դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Պետք է հնարավորինս շուտ գիտակցենք այդ սպառնալիքը և համարժեք քայլեր ձեռնարկենք: Հիմա ընթանում է քաղաքակրթությունների պատերազմ. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի և Եվրոպայի մահմեդականացում: Կա՛մ մենք պետք է գիտակցենք հիմա, կա՛մ էլ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականների պես»:

Այս գրառումից հետո նրա հասցեին ադրբեջանցիները բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցրել: Այդ կապակցությամբ նա տեղադրել է լեհ Յան 3-րդ արքայի՝ թուրքերին ջախջախող պահը պատկերող քանդակի, Իվետա Մուկուչյանի՝ Արցախի դրոշով և սպառնալիքներ պարունակող նամակների նկարներն ու գրել․

«Դիրքորոշմանս համար սպառնալիքներ եմ ստանում: Ինձ փորձում են վախեցնել այն բանի համար, որ ես պաշտպանում եմ հայկական Արցախը, պաշտպանում եմ հայերին մահմեդականներից, որոնք մի անգամ արդեն իրականացրել են հայ ժողովրդի ցեղասպանություն: Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը և իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյության հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մի մասն են, մենք պարտավոր ենք նրանց օգնել մահմեդական աշխարհի և Թուրանի հարձակման դեպքում»:

Շուտով կրկին հանդես կգամ ռուսական հեռուստատեսությամբ և խոստանում եմ բարձրացնել Արցախի հիմնահարցը: Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ և երբեք չեմ կանգնի Ադրբեջանի և Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի: Լեհ թագավոր Յան Սոբեսկի 3-րդը ժամանակին ցույց է տվել, թե ինչպես պետք է խոսել Թուրանի հետ և այդպես էլ պետք է շարունակել: Թեման փակված է: Ավելի լավ է Թուրքիան հայերից ներողություն խնդրի ցեղասպանության համար»:



Նման նյութեր