Ավստրալացի մատուցողուհին հայտնի է դարձել սոցցանցերում՝ «մարտնչելով» վարանի դեմ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ավստրալացի մատուցողուհին հայտնի է դարձել սոցցանցերում՝ «մարտնչելով» վարանի դեմ

 

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի ռեստորաններից մեկի մատուցողուհի Սամիա Լիլան սոցցանցերի աստղ է դարձել այն բանից հետո, երբ վարանին պոչից բռնած դուրս է քաշել հաստատությունից, տեղեկացնում է Bega District News նորությունների տեղական պորտալին:

Անցած հանգստյան օրերին ռեստորանի այցելուները տեսել են հատակին սողացող մի մեծ մողես: Այնուհետև սողունը մտել է սեղաններից մեկի տակ:

«Ես նայեցի դրան  և նախ կարծեցի, թե դա շուն է: Բայց հետո հասկացա, որ վարան է»,- պատմել է Սամիա Լիլան:

Աղջիկն իրեն չի կորցրել, բռնել է մողեսի պոչից և դուրս քաշել դեպի ելքը: Ըստ որում այցելուներից մեկը վախից նույնիսկ աթոռի վրա է բարձրացել:

«Ես չվախեցա, սիրում եմ սողուններին… »,- պատմել է Սամիա Լիլան:

Աղջիկը Ֆրանսիայից Ավստրալիա է եկել նոյեմբերին և պատրաստվում է այս ամռանը շարունակել ճանապարհորդությունը:

Անվախ մատուցողուհուն պատկերող տեսահոլովակը ռեստորանի՝ Facebook-ի Էջում է հայտնվել փետրվարի 19-ին և փետրվարի 21-ի առավոտյան արձանագրել է 280 հազար դիտում:



Նման նյութեր