Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ինստագրամի իր էջում գրում է. «Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ՝ իմ ամուսնու հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել ոչ ինձ, ոչ էլ իմ ամուսնուն:
Ես տեսնում էի, թե ինչպես էին բոլորը տոնում տոները, մինչդեռ մենք քնում էինք՝ բարձերի մեջ լաց լինելով։ Ես ոչ մեկին չէի հարցնում, թե ինչու են նրանք տոնում։ Ինձ համար այսօր ես ու ամուսինս վերածնվել ենք և այսքան տառապանքներից հետո մենք իրավունք ունենք տոնելու այդ իրադարձությունը։ Ես երջանիկ եմ և նաև հույս եմ հայտնում, որ բոլորը կվերադառնան իրենց ընտանիքներ։
Հույս ունեմ, որ ձեր կոշտ խոսքերը չեն ներազդի, որովհետև Վիգենը տեսնում ու կարդում է դրանք, իսկ ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի՝ աշխարհի ամբողջ սիրով շրջապատված»։
Մենք տոնում ենք հանրային վայրում։ Եթե ես չցանկանամ հրապարակել, ինչ-որ մեկը կանի։ Ես սիրում եմ ձեզ բոլորիդ և շնորհակալ եմ բանտարկյալների համար արածի համար», – նշել է նա։







