Փետրվարի 23-ից մարտի 25-ը մարզերում կանցկացվի անվճար բժշկական խորհրդատվություն
Advertisement 1000 x 90

Փետրվարի 23-ից մարտի 25-ը մարզերում կանցկացվի անվճար բժշկական խորհրդատվություն

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հկ-ի նախաձեռնությամբ  նեղ մասնագետներից կազմված խմբերը կայցելեն մարզեր և կիրականացնեն անվճար բժշկական խորհրդատվություն, իսկ ըստ անհրաժեշտության՝ նաև հետազոտություններ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Բաց դռների օրերը կլինեն փետրվարի 23-­ից մինչև մարտի 25­-ը։ Այցեր կլինեն բոլոր մարզերում: Մասնագետներն այցելելու են և՛ ամբուլատորիաներ, և՛ մարզկենտրոնի հիվանդանոցներ: Բոլոր հետազոտությունները լինելու են անվճար: Հետազոտությունների համար կօգտագործեն տեղի բուժհաստատության սարքերը, անհրաժեշտության դեպքում  կարող են նաև իրենց հետ սարքավորումներ տանել: Մասնագետները լինելու են անոթաբաններ, ակնաբույժներ, մանկաբույժներ, ուրոլոգներ:

Նախապես մասնագետներից կազմել են թիմեր, որոնք բոլոր մարզերում կատարելու են հավասարաչափ այցելություններ: Յուրաքանչյուր մարզում կազմակերպության ստորաբաժանումները կկատարեն նախնական գրանցումներ: Առաջին այցը կլինի Կոտայքի մարզ: Զուգահեռաբար կլինեն այցեր նաև Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզեր:



Նման նյութեր