Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն. armtimes.com

Armtimes.com‐ն այսօր ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում:

Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է և ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:

Ահազանգի իսկությունը ստուգելու համար, որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին: Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով: Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:

‐ Ալո, բարև ձեզ:

‐ Բարև ձեզ:

‐ Տիկին Հակոբյան դո՞ւք եք:

‐ Այո:

‐ Ներողություն, ինձ պարոն Սահակյանի շտաբից էին ասել գրանցումների հետ կապված: Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ա գրանցվում, նորմա՞լ ա:

‐ Հա:

– Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցի ընտրությանը, պրոբլեմ չի լինի չէ՞:

‐ Եթե Արաբկիրում ա, չէ:

‐ Իսկ ընդե մի հատ նուրբ բան կար, Ազատության պողոտայի ինչ‐որ մի մասն Արաբկիր ա, մյուսը՝ Քանաքեռը, մյուս մասը չի լինի չէ՞:

‐ Չէ, թող լինի, կասեք ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք:

‐ Հասկացա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր