Տա Աստված, որ իր կենդանություն օրոք Լևոն Տեր-Պետրոսյանը ևս նստի մեղադրյալի աթոռին. Զարուհի Փոստանջյան
Advertisement 1000 x 90

Տա Աստված, որ իր կենդանություն օրոք Լևոն Տեր-Պետրոսյանը ևս նստի մեղադրյալի աթոռին. Զարուհի Փոստանջյան

«Հայ ազգային կոնգրեսի» հետ չունեմ որևէ ընդհանրություն. «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավոր, «Ժառանգություն»-ը լքած Զարուհի Փոստանջյանը:

«Մենք խնդիր ունենք Թուրքիայի հետ, որը բռնազավթել է մեր բնօրրանը, մինչդեռ ՀԱԿ-ը այլ մոտեցում ունի: Այլ են նրա մոտեցումները նաև Արցախին պատկանող տարածքների մասին: Պատրաստ է դրանք հանձնել ինչ-որ հործողությունների դիմաց, որոնք չեն երախավորում Արցախի նկատմամբ ոտնձգությունները: Իսկ Հայաստանն ու Արցախը միասնական պետականություն են ու տարածքը պետք է ընդլայնել, ոչ թե նվազեցնել:  ՀԱԿ-ի ղեկավարն ինձ համար նույնքան ավտորիտար է,  ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Հենց Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց ավտորիտար համակարգի հիմքերը: Առաջին ընտրակեղծարարությունը տեղի է ունեցել ՀԱԿ ղեկավարի ներքո 95-96թթ.-ին: Նա պաշտոնավարել է այդ տարիներին, առաջին կեղծարարությունները եղել են հենց այդ թվականներին: Հենց իր օրոք է փակվել ՀՅԴ-ն, «Ազատություն» ռադիոկայանը: Հետևաբար, ավտորիտար ծիլերն իր օրոք են սկսվել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով.

«Տա Աստված, որ իր կենդանություն օրոք Լևոն Տեր-Պետրոսյանը ևս նստի մեղադրյալի աթոռին: Մենք պետք է դատապարտենք 25-ամյա ավտորիտար համակարգը:

ՀՀՇ-ն նույնքան մեղավոր է, ինչպես ՀՀԿ-ն, ուստի ևս պետք է կանչվի պատասխանատվության: ՀՀՇ-ն վերափոխվել է, դարձել է ՀՀԿ: Ինձ համար նրանք նույն տիրույթում են»:



Նման նյութեր