
Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու ներկայացված Մանվել Գրիգորյանը հայերեն լեզվի իմացության քննություն հանձնե՞լ է, թե՞ բավական է համարվել նրա բուհական դիպլոմը:
Մեր ֆեյսբուքյան բարեկան Արսեն Վարդանյանն ի՞նչ կարծիքի է, Մանվել Գրգորյանի հայերենի իմացությունը դպրոցական ատեստատի բավարարի պահանջին ձգու՞մ է:
Գուցե արժի՞ առաջիկա ձևավորվող ԱԺ կազմի համար դպրոցական ատեստատի բավարարին ձգող հայերենի դասընթաց կազմակերպել: Գոնե ոչ բարդ տեքստեր կարդալու և կարդացածը հասկանալու մակարդակով: Թե՞ կարծում եք անընդունակների քանակն այնքան մեծ կլինի, որ այդ կարգի դասընթացը կտապալվի»: