«Ավելի լավ է պայքարող, սկզբունքային Ժաննա դ՛Արկ՝ Զարուհի Փոստանջյանը, քան թե ռոմանտիկ, փոփոխական Դոն Քիշոտ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»
Advertisement 1000 x 90

«Ավելի լավ է պայքարող, սկզբունքային Ժաննա դ՛Արկ՝ Զարուհի Փոստանջյանը, քան թե ռոմանտիկ, փոփոխական Դոն Քիշոտ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զարուհուն շատ եմ քարկոծել և եթե էլի նրա քայլերը, արարքները չհամապատասխանեն իմ աշխարհայացքին՝ էլի կքննադատեմ: Սակայն «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին նրա հայտարարությունը ողջունում եմ և բնականաբար գնահատում նրա սկզբունքայնությունը, հաստատակամությունը և տվյալ դեպքում իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությունը:

Իսկ «Ժառանգությունը» կորցրեց իր հերթական գրագետ, խարիզմատիկ քաղաքական գործչին…

Երբ մենք խոսում էինք «Ժառանգության» մասին, բնականաբար առաջին հերթին պատկերացնում էինք Զարուհի Փոստանջյանին, Անահիտ Բախշյանին, Ստյոպա Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և հետո նոր կուսակցության զբոսաշրջիկ նախագահին՝ Րաֆֆիին: Հիմա նրանց մեծ մասը այլևս ժառանգական չեն՝ մնացել է Արմեն Մարտիրոսյանը, Դավիթն ուսանում է ԱՄՆ-ում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Րաֆֆի է՝ Օհանյանի և Օսկանյանի արանքում:
Դա էլ վերաբերմունքի խնդիր է ու գնահատական… Ինչևէ…

Ասում են` քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է և շատերը փորձում են արդարացնել «Ժառանգության» դաշինքը նախկին՝ պաշտոնից ազատված այդ նախարարների հետ, համարելով այն ճիշտ և ճկուն քայլ… Սակայն հարց է ո՞ւմ հետ, ի՞նչ գնով, ո՞ւմ թելադրանքով, ո՞ւմ «կուրացիայի» տակ, ե՞րբ և ինչո՞ւ…

Կուսակցությունը մասնատելո՞ւ, վերջնականապես հեղինակազրկելու գնո՞վ…

Իսկ իմ կարծիքով՝ ավելի լավ է պայքարող, սկզբունքային Ժաննա դ՛Արկ՝ Զարուհի Փոստանջյանը, քան թե ռոմանտիկ, փոփոխական Դոն Քիշոտ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կրկին մոլորված կանգնած է հերթական փչացած հողմաղացի կողքը…»


Նման նյութեր