Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր էջում գրել է.
«Ասում ենք՝ էգ, կին, մայր…
Նայեցեք, ինչ է սա նշանակում այնտեղ, որտեղ խոսքերը ոչ մի նշանակություն չունեն՝ վայրի բնության մեջ, ուր գիշատիչը հանկարծ վերածվում է հրեշտակի, երբ իր զոհի կողքին հայտնաբերում է անօգնական նորածին մի էակ…
Կինը նշանակում է կյանք, մարդ լինի, թե հովազ:
Լռում եմ»: