Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է հետևյալ դիտարկումը.
2016 թվականի ընթացքում ԱՄՆ ոստիկանությունը 1092 քաղաքացի է սպանել։
Դրանցից.
24-ը Բնիկ ամերիկացի
266-ը Սևամորթ
183-ը Հիսպանիկ/Լատինո
574-ը Սպիտակ
21-ը Ասիացի
24-ը այլ։
Այդ թվում 20 դեռահաս, 62 կին։
Հատկանշական է, որ ԱՄՆ ոստիկանությունը այս հարցում համաշխարհային առաջատերներից է։ ԱՄՆ-ում ընդունված երևույթ է, եթե սպանել ես ոստիկանին, ապա քեզ հետապնդելուց սովորաբար չեն ձերբակալում, տեղում գնդակահարում են՝ հրամանին չենթարկվելու հիմքով։
Ոստիկանի կողմից սպանության ամենաբարձր տոկոսը 2016-ին կազմել է Քալիֆոռնիայում՝ 160 քաղաքացի։
2016-ին ԱՄՆ ոստիկանության կողմից սպանվել են երկու հայ՝ 22-ամյա Գրետա Կուրյանը և 45-ամյա Գևորգ Ալաչադյանը:
Սպանությունների թիվը 2015-ին կազմել է 1146 մարդ։
2017 թվականի փետրվարի 20-ի դրությամբ ԱՄՆ ոստիկանության կողմից արդեն իսկ սպանվել է 151 քաղաքացի։