«Ծնողներ, աչքներդ լույս, հիմա, նասկիից, մայկայից ու մնացած պարագաներից բացի, արդեն ձեր «վզին կդրվի» երկրի փոխարեն ձեր զինվոր տղու սիգարետի մատակարարումը…»
Advertisement 1000 x 90

«Ծնողներ, աչքներդ լույս, հիմա, նասկիից, մայկայից ու մնացած պարագաներից բացի, արդեն ձեր «վզին կդրվի» երկրի փոխարեն ձեր զինվոր տղու սիգարետի մատակարարումը…»

Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը իր էջում գրում է. «Կառավարություն նախագիծ է ներկայացվել, համաձայն որի՝ խաղաղ պայմաններում զինվորներին այսուհետ ծխախոտ չեն տա ու դա հիմնավորումա, որ, մթոմ, առողջ զինվոր են ուզում լինի ու եսիմ ինչ:

Լինելով ծխող մարդ՝ վստահ ասում եմ, որ ծխող մարդը՝ լինի դա զինվոր, թե չզինվոր, թքած ունի ձեր առողջ ծրագրերի վրա ու թքած ունի, թե դուք ինչքան եք անհանգստացած իր առողջությամբ:
Զինվորին ծխել թարգելը սիգարետ մատակարարելով չես վերացնի:
Էս նախագծով ոչ թե զինվորներին են ծխել թարգել տալու, այլ զինվորի ծնողներին վրա ևս մեկ բեռ են ավելացնում՝ սիգարետի մատակարարումը իր զինվոր տղային:

Մի արեք տենց, հարգելի պատասխանատուներ… Կամ գոնե անելուց ծխողներից հարցրեք, ոչ թե որպես չծխող մարդ անիմաստ որոշումներ կայացրեք:

Հարգելի ծնողներ, աչքներդ լույս, հիմա, նասկիից, մայկայից ու մնացած պարագաներից բացի, արդեն ձեր «վզին կդրվի» երկրի փոխարեն ձեր զինվոր տղու սիգարետի մատակարարումը…

Ծխող զինվորին սիգարետից արհեստականորեն զրկելը նմանա նրան, որ կաշառակեր զինվորական պաշտոնյային զրկես ատկատից«:



Նման նյութեր