Սերոբ Խաչատրյանը Facebook-յան իր էջում գրել է. «Հայաստանում խոսում են տարբեր տիեզերական ծրագրերից‚ բայց դեռևս հասարակ հարցեր չենք կարողանում լուծել։ Նշեմ երկուսը։
1. Նորից ծառեր են կտրում։ Գազը թանկ է‚ ձմեռը երկար ու ցուրտ։
2. Տուրիզմի զարգացման տիեզերական ծրագրեր ենք նախագծում‚ բայց օրինակ՝ Սարդարապատի հուշահամալիրի ճանապարհին արդեն մեկ ամիս է շների ու կատուների կիսահոշոտված մարմիններ կան»։