Երեխայի մոտ ճարպակալման զարգացման հավանականությունը մոտավորապես 35 – 40 տոկոսով կախված է ծնողների ծագումնաբանությունից և մակածին գործոններից, որոնք նրանք փոխանցում են իրենց զավակներին, հայտարարում են գիտնականներն այն հոդվածում, որը հրապարակվել է Economics and Human Biology հանդեսում:
«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ գեր ծնողների երեխաներն ավելի մեծ շանսեր ունեն դառնալու այդպիսին, երբ մեծանան: Ինչպես պարզվել է, ծնողների ժառանգությունը ամենագեր երեխաների վրա կրկնակի ավելի ուժեղ է ազդում, քան ամենանիհար դպրոցականների և նախադպրոցականների վրա: Այս հայտնագործությունը պետք է մեզ ստիպի վերաիմաստավորելու այն, թե որքանով է ճարպակալումը պայմանավորված ծագումնաբանական գործոններով, մի կողմից, և մեր վարքով՝ մուս կողմից»,- հայտարարել է Փիթեր Դոլթոնը Սասեքսի համալսարանից (Մեծ Բրիտանիա):
Դոլթոնը և նրա գործընկեր Միմի Սյաոն՝ Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցից (Մեծ Բրիտանիա), այս եզրկացությանն են հանգել՝ վերլուծելով այն տվյալները, որոնք գիտնականների տասնյակ այլ խմբեր հավաքել են Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում, Մեքսիկայում և Ինդոնեզիայում մոտավորապես հարյուր հազար երեխաների և նրանց ծնողների առողջության դիտարկման ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: