«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը երեք օրով արգելափակել է Ռուսաստանի նախագահի ինտերնետի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոյի էջը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին В Контакте սոցիալական կայքի իր էջում հայտնել է Կլիմենկոն:
Նա ներկայացրել է «Ֆեյսբուք»-ից համապատասխան ծանուցումը, ըստ որի Կլիմենկոյի հրապարակած նյութերին հասանելիությունը փակված է, քանի որ դրանցում հեղինակային իրավունքի խախտում կա: Նախագահի օգնականը պարզաբանել է, որ խոսքը օգտատեր Ստալիկ Խանկիշիևայի գրառումները վերահրապարակելու մասին է, ում հետ ինքը վերջին օրերին վիճաբանել է սոցիալական ցանցում: