
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Մյասնիկյան պողոտայում վթարի է ենթարկվել: Երեք մեքենա, այդ թվում՝ պատգամավորինը, միմյանց են բախվել, ինչի հետևանքով պողոտայի սկզբնամասից մինչև Երևանի կենդանաբանական այգի խցանում է առաջացել:
Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Արմեն Ռուստամյանի հետ: Վերջինս հաստատեց լուրը և ասաց. «Նորմալ է, բան չկա»: