«Հին սնունդը կարող է արագացնել ծերացման պրոցեսը:
Ամերիկացի գիտնականները մկներին, պտղաճանճերին և խմորասնկերին կերակրել են հին և թարմ սննդով:
Հետաքրքիր է, որ հին սնունդ ստացած մկների և պտղաճանճերի կյանքը կարճացել է 13%-ով, իսկ խմորասնկերինը՝ 18%-ով: Դեռևս հայտնի չէ, թե հին սնունդն ինչպես է կարճացնում կյանքը, բայց նման հետազոտությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք այն ենք, ինչ ուտում ենք»,- Facebook-յան իր էջում գրել է կենսաբան Հովակիմ Զաքարյանը: