TRAPPIST-1 աստղի մոտ հայտնաբերված յոթ մոլորակներից երեքը գտնվում են բնակելի գոտում ու կարող են ջուր ունենալ։ Նման հայտարարություն են արել ՆԱՍԱ-ի գիտնականները օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ դա Spitzer հեռադիտակի աշխատանքի 14 տարիների ընթացքում արված ամենամեծ հայտնագործությունն է։
«TRAPPIST-1 աստղը նույնքան փոքր է Երկրից, որքան գոլֆի գնդակը բասկետբոլի գնդակից»,- պարզաբանել են գիտնականները։ Այն մեր մոլորակից 40 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում՝ Ջրհոսի համաստեղությունում։ Դեպի համակարգ լույսի արագությամբ թռչքը կարող է մոտ 39 տարի տեւել։ Մասնագետները նշում են, որ էկզոմոլորակներից մեկը ոչ միայն չափերով է նման Երկրին, այլեւ ջերմաստիճանով։
Գիտնականների խոսքով, իրենք կարողացել են որոշել մոլորակների զանգվածն ու չափսը, հիմա պետք է որոշեն խտությունը։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա ճշգրիտ տարիքը որոշելու հարցում ՆԱՍԱ-ի աստղագետների հնարավորությունները սահմանափակ են, բայց մոլորակային համակարգի մոտավոր տարիքը 1․5 մլրդ տարի է։ Գիտնականները մտադիր են ուսումնասիրել հայտնաբերված մոլորակների անցյալը։ Այդ մոլորակները առայժմ պարզապես տառերով են կոչվում ՝ а, b, c, d։ Գիտնականները հույս ունեն զգալի հաջողությունների հասնել հայտնաբերված մոլորակների հետազոտության գործում։