Արարատ գյուղում թունավորվել են ընտանիքի 6 անդամները
Advertisement 1000 x 90

Արարատ գյուղում թունավորվել են ընտանիքի 6 անդամները

Հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Արարատ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1980 թ. ծնված Լիլիթ Ն.-ն, 1990 թ. ծնված Նելլի Ս.-ն, 1963 թ. ծնված Սիրանուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Սոֆիա Մ.-ն, 2011 թ. ծնված Սիրանուշ Մ.-ն և 1958 թ. ծնված Մարգարիտ Մ.-ն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է. տվյալ անձինք  թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի թիվ 1 տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանի անսարքության պատճառով տունը ծուխ լցվելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն: