Հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասը, որն ավելի հայտնի է Evleaks մականունով, Twitter-ի իր կայքում հրապարակել է Samsung-ի նոր ֆաբլետի բնութագրերը:
Այդ լուրերի համաձայն՝ Samsung Galaxy S8 Plus-ը կստանա 6,2-դյույմանոց Quad HD+ Super AMOLED-դիսփլեյ՝ կորացված եզրերով, ինչպես նաև կկրի 4 Գբայթ գործառական և 64 Գբայթ ներքին հիշողություն: Ֆաբլետի հետին պանելին գտնվում է 12-մեգափիքսելանոց խցիկը՝ Dual Pixel տեխնոլոգիայի ենթակալով, իսկ ճակատային սենսորի լուծաչափը կկազմի ութ մեգափիքսել:
Բացի դրանից, մասնագրում նշված են աչքերի ծիածանաթաղանթի սքաների առկայությունը, անհաղորդալար լիցքավորման ենթակալը և ջրից ու փոշուց պաշտպանությունը՝ IP68 ստանդարտով: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Samsung Galaxy S8 Plus-ն իր կրտսեր նմանակից կտարբերվի սոսկ էկրանի անկյունագծով: