Encore un soir (Եվս մեկ երեկո) ալբոմը Սելին Դիոնի նոր ալբոմն է: Շուկա դուրս գալուց մեկ շաբաթ անց դարձել է հիթային:
Ձայնագրման ինդուստրիայի կայքերում, վերջին տվյալների համաձայն, սկավառակը արդեն վաճառվել է 216 հազար օրինակով և ընդգրկվել է Ֆրանսիայում առավել սիրվածների առաջին հնգյակում:
Երգչուհու սկավառակի անվանումը հարգանքի տուրք է նրա հանգուցյալ ամուսնուն՝ Ռենե Անժելիլին, որը մահացել է այս տարվա հունվարին՝ ծանր հիվանդությունից հետո:
Բացի Ֆրանսիայից՝ Դիոնի նոր ալբոմը լավագույնն են համարել նաև Բելգիայում: Իտալիայում ալբոմն ընդգրկվել է առաջատարների եռյակում: Այն հաջողություն ունի նաև Նիդերլանդներում և Գերմանիայում: Այս մասին հայտնում է TASS-ը: