Երևանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն
Advertisement 1000 x 90

Երևանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն: Այս մասին համալիր կատարած այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Դա համալսարանի ռեկտորի գաղափարն ու առաջարկն է,  որ այստեղ ստեղծվի այդ կենտրոնը: Արդեն իսկ որոշ հնարավորություններ համալսարանի ուժերով ստեղծվել են, մենք էլ բանակի աջակցութամբ կշարունակենք օգնել, որպեսզի  դա լինի արդիական և բոլոր հնարավորություններ ունեցող հաստատություն մեր տղաների համար»,-նշեց նա:

Անդրադառնալով զինհաշմանդամների հետ  աշխատող մասնագետներին՝ նա նշեց, որ նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդյունքն արդեն իսկ տեսանելի է:

«Տղաները պատրաստ են շարունակելու պայքարը վերականգնվելու համար հիմա արդեն քաղաքացիական կյանքում, և շատ ոգևորող է, որ մեր բուժհասարակությունը նվիրումով է այդ գործին միացել:  Զինհաշմանդամների համար պետությունը ստեղծել է բազմաթիվ հնարավորություններ և ծրագրեր: Նրանց համար առողջապահությունը անվճար է, իսկ այն մասում, որը չի ծածկվում պետպատվերի շրջանակում, մենք գտնում ենք  վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ շարունակելու են աջակցել զինվորներին անհրաժեշտության դեպքում արտերկրում բ ուժում ստանալու համար:

 



Նման նյութեր