«Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, իբր հայկական կողմն Արցախում լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, իբր հայկական կողմն Արցախում լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը մյուսին հերթ չտալով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այն մասին, իբր հայկական կողմն Արցախում լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով իրենք արդեն սկսել են զորքերի կուտակում սահմանում։

Մեղմ ասած՝ լավ հոտ չի գալիս այս ամենից։ Տեղեկատվական արշավ են սկսել, որի նպատակը կարող է իրենց իսկ կողմից սկսվելիք պատերազմի պատասխանատվությունը հայերի վրա դնելը լինել։ Տեսնենք՝ զարգացումները որ ուղղությամբ կընթանան։ Ամեն դեպքում ուշադիր և զգոն լինելու մեծ անհրաժեշտություն կա»։



Նման նյութեր