Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր պաշտոնյաները ապրում են ճոխ կյանքով: Politik.am-ը սկսել է նոր շարք, որտեղ կանդրադառնա մեգահարուստ պաշտոնյաներին: Մենք կներկայացնենք ըստ պաշտոնական տեղեկատվության նրանց ունեցվածքը: Իհարկե հասկանալի է, որ դա իրենց իրական հարստության չնչին մասն է, սակայն այդքանն էլ բավական է հասկանալու համար, թե ինչ պայմաններում ենք ապրում:
Այսօր Politik.am-ը կներկայացնի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ խոսնակ Գալուս Սահակյանի որդի Արման Սահակյանի կարողությունը: Ըստ պաշտոնական հայտարարգրի Արման սահակյանի դրամական միջոցները հասնում է 1 196 396 649 դրամի, իսկ Արման Սահակյանի կնոջ կարողությունը հասնում է 34 մլն դրամի:
Արման Սահակյանը ևս մշտապես զբաղեցրել է պետական պաշտոններ, հայրը Գալուստ Սահակյանը ևս զբաղեցրել է պետական պաշտոններ: Այստեղ հարց է առաջանում՝ որտեղից այդքան գումար պետական պաշտոնյաների ընտանիքին: