Այն կանանցից մեկը, որոնց կասկածում են VX խիստ թունավոր նյարդակաթվածահարական նյութով Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության մեջ, նույնպես տուժել է դրա ներգործությունից: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության պետ Հալիդ Աբու Բաքարին:
Այն հարցին, թե նյութն ինչ-որ կերպ ազդել է կասկածյալներից որևիցե մեկի վրա, նա հայտարարել է, որ նրանցից մեկի մոտ փսխում է եղել: Մանրամասնությունների մեջ մտնելուց նա հրաժարվել է:
Գործով կալանավորվածները երկու կայնաք են՝ Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիներ: Նրանց կասկածում են, որ քիմիական նյութը քսել են զոհի դեմքին: