Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բակի փոսերը ես լցնել տամ, մայթերը ես մաքրել տամ, բակերի կանաչ գոտիների ոռոգման ջուրը ես վերանորոգել տամ, բայց պատգամավորական թեկնածուների դեմքերը փակցվեն շենքերին…
Բա ո՞ւր էիք, տղերք, երբ ձեր կարիքը կար։
ՍԱՍ-ի Արտակ, որ իբր մեր թաղի պատգամավորն ես, գոնե մի հարցով օգնեցի՞ր մեզ։
Մեր թաղում մենակ ես բարոյական իրավունք ունեմ նկարս փակցնելու, մեկ էլ քաղաքապետարանի Մարիան, ում հոգին կերել եմ ահազանգերով ու որը օգնելա հարցեր լուծել)»: