
Արծրում Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի, Ակնի ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»: