Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել մոտակա դաշտում գտնվող ցանկապատին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի 51 DT 005 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել դաշտում գտնվող մետաղե ցանկապատին. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: