Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Ինչպես ես միշտ ասել եմ՝ նման դեպքերում ինֆորմացիայի հավաստի աղբյուր հանդիսանում է պաշտոնական հաղորդագրությունները… Փառք Աստծո, մեր պաշտոնական աղբյուրները շատ օպերատիվ ներկայացնում են իրավիճակը, սիրելի ընկերներ ես գիշերը վերդարձել եմ դիրքերից և այս պահին Երևանում եմ, հնարավոր է նորից հետ մեկնեմ, մի բան պարզ է, որ թշնամին խուճապի մեջ է՝ իրենք իրենց շողքից վախեցած:
Երեկ մինչև երեկոյան տղերքի հետ էի կազմ պատրաստ, ուրախ, ժպիտները դեմքներին կանգնած, ոչ մի խուճապի նշույլ անգամ մեր դիրքերում: Հակառակորդի ամեն մի սադրիչ ոտնձգություն խիստ պատժվում է, որպես օրինակ թշնամու մի դիրքի կարճ ֆոտոնկարագրություն:
Վիդեո մատերիալից հանված նկարում երևում է հակառակորդի այն դիրքը որից ականկոծվում էր մեր դիքերը: Տղաները ոսկերչական ճշտությամբ մեր ականը «կախեցին» հենց կրակող դիրքի գլխին… Ես ականատես եղա մոտ 20 հարվածի, որից 18-ը ճիշտ նշանակետերին, ապրեն մեր հրետանավոր սպաներն ու զինվորները, գերազանց աշխատանք:
Հիշեցնեմ սա այ գիշերվա գործողությունը չէ, այլ նախորդ երեկոյան թշնամու սանձարձակ հրետանային հարձակումը կասեցնելու պատասխան գործողություններից: Հրամանատարական կազմը, զինվորները պատրաստ են ամեն վայրկյան կատարել իրենց առաջ դրված խնդիրը, մեզ մնում է ավելորդ խուճապ, թշնամու տարածած ապատեղեկատվություն և հեքիաթներ չտարածել…»: