«Բաղանիսը ՀԱՊԿ տարածք է, պարտավոր եք նաև հայ կովերին պաշտպանել, հայ-ռուսական միացյալ զորախումբ»
Advertisement 1000 x 90

«Բաղանիսը ՀԱՊԿ տարածք է, պարտավոր եք նաև հայ կովերին պաշտպանել, հայ-ռուսական միացյալ զորախումբ»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաղանիսը ՀԱՊԿ տարածք է, այ առոչինչ կազմակերպություն… Այո, պարտավոր եք նաև հայ կովերին պաշտպանել, հայ-ռուսական միացյալ զորախումբ, ալո, Սերոժ, ավելի ճիշտ՝ Վալոդ…»:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի, մասնավորապես սահմանապահ Բաղանիսի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմըայսօր  կրակոցներ է արձակել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասել է, որ եղել են միջդիրքային կրակոցներ, ինչպես նաև կրակոցներ են եղել գյուղի արոտավայրերի ուղղությամբ:

Արոտավայրերը միջպետական ճանապարհի երկայնքով են: Հակառակորդի գնդակից Բաղանիսի բնակիչ Արշավիր Ավագյանի կովերից մեկը սատկել է, ևս մեկը՝ վիրավորվել: «Մարդկանց կամ տների ուղղությամբ կրակոցներ չեն եղել բարեբախտաբար»,- ասել էր Սահակյանը: