
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամ, երաժիշտ Արեգ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել՝ տեղադրելով նաև 2005թ. «Կիլիկիա» առագաստանավով նավագնացության տեսագրություններից մի հատված, երբ առագաստանավի անձնակազմի հետ հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնը:
Ա. Նազարյանը, դիմելով Սերժ Սարգսյանին, գրել է. “Մեծարգո” պ-ն Նախագահ
Դու այս խոսքերը արտասանել ես 2005 թվականի հուլիսին՝ ուղիղ իմ աչքերի մեջ նայելով…
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ մի հատ էլ կրկնես և պարզաբանես.
1.Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ
2.ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ
3.ԵՎ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ