
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվար 24-25-ին Ադրբեջանի հերթական արկածախնդրության տապալումից հետո Ալիևն արդեն դրսից է տղա բերում, որ հավաստեն, թե ինքը չի սկսե այնլ, որ պարտվի: Այսինքն՝ ինքը իբր «հաղթող» տղա է, երբ հարձակվում է՝ պարտադիր հաղթում է, իսկ, այ, այս անգամ Քաթարում է եղել…
Այդ ողորմելուն պետք է ստիպել, որ ասի Մեհրիբանն է եղել հրամանատարը, դա էլ կանի հանուն պարտության բեռից ու պատասխանատվությունից խուսափելու…. Իսկ ամենակարևորը՝ հենց այս օրինակի վրա մենք ռեալ տեսնում ենք, որ բանակը ճիշտ գործելու դեպքում իսկապես ամենաէֆեկտիվ գործիքններից մեկն է հակառակորդին տեղը նստացնելու համար: Թեպետ, հավելեմ, բանը չպեք է հասցնել վերջին պահին որպես անհրաժեշտություն բանակի ներգրավմանը: Քաղաքականությունն ու դիվանագիտությունը հենց դրա համար են: Այլ բան է, որ դա անող թիմը չկա»: