Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը (տիրապետում է Nokia առևտրանիշով սմարթֆոնների թողարկման թույլատրագրին) Nokia 3310 դասական կոճակավոր հեռախոսի արդի տարբերակի գլոբալ վաճառքները կսկսի երկրորդ եռամսյակում: Ինչպես տեղեկացնում է ընկերության ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են Mobile World Congress 2017- ի շրջանակներում:
Սկզբնապես Nokia 3310-ը թողարկվել է 2000 թվականին, այս հեռախոսը հայտնի է կուտակչի երկար կյանքով և ամրությամբ: Նորացված ապարատը կարող է մեկ ամիս աշխատել լրալիցքավորումից հետո, դրա արժեքը կկազմի 49 եվրո:
Բացի նորացված Nokia 3310-ից, 2017 թվականի երկրորդ եռամսյակում նաև կսկսվեն Android գործառական համակարգով (պատկանում է ԱՄՆ-ի Google կորպորացիային) ֆիննական առևտրանիշի սմարթֆոնների շարքի գլոբալ վաճառքները:
Nokia 6 սմարթֆոնն արդեն թողարկվել է Չինաստանի շուկայում, երկրորդ եռամսյակում դրա վաճառքները կսկսվեն ամբողջ աշխարհում՝ 229 եվրո գնով ստանդարտ տարբերակի համար և 299 եվրո սահմանափակ թողմարկման մոդելի համար գնով: Այդ ժամանակ էլ կսկսվեն շարքի մյուս երկու սմարթֆոնների՝ Nokia 5-ի (189 եվրո) և Nokia 3-ի (139 եվրո) վաճառքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: