
Երեկ երեկոյան հակառակորդը կրկին կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ: Ինչպես lurer.com-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, այս պահին իրավիճակը հանգիստ է: Նրա խոսքով՝ երեկոյան՝ 23:00-ի կողմերը կրակոցներ են եղել գյուղի տների ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան:
«Կրակոցներ եղել են նաև դիրքերի ուղղությամբ: Այս պահին նորմալ է, հանգիստ է, լավ ենք, հաճելի գարնանային եղանակ է, արև ու տաք, մարդիկ իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված»,- փոխանցել է Սահակյանը: