Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Գագիկ Սուրենյանը բարձրակարգ մասնագետ է։
Ակնհայտ է‚ որ նա չի կարող ազդել եղանակի վրա։ Ու չնայած ես ՖԲ ընկեր չեմ Գագիկի հետ‚ բայց նա իմ էջի հերոսներից է չափազանց ռազմաշունչ գլխագրերով. Հայաստան են ներթափանցում… Հայաստան են ներխուժում… Տեսեք ինչ է սպասվում …
Ինչ եմ ուզում ասել։ Այն բանից հետո‚ երբ ազգովի չափազանց շատ կենտրոնացանք եղանակի վրա‚ աշունը հարամ եղավ‚ ձմեռն էլ վերջ չունի։ Թողեք մի քիչ էլ չիմանալով ապրենք և չիմանանք երկնքից ինչ է գալիս գլխներիս։ Եղանակի ինֆորմացիան դրեք մի կայքում‚ ում հետաքրքիր է‚ թող մտնի նայի։ Որպես լավ լուր ասեմ‚ որ Շենավան գյուղի երկհարկանի բնում ապրող օլիգարխ արագիլներն արդեն եկել են։ Գարուն է գալիս»։