Ըստ ռուսական կայքերի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է սպանվել: Տղամարդու դին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Սովետսկայա փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մոտակայքում: Ոստիկանները դեպքի վայրում 10Х32 մմ տրամաչափով տրավմատիկ հրացան են հայտնաբերել: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:
hraparak.am-ի փոխանցմամբ՝ սպանվածը 35-ամյա Էդգար Հովսեփյանն է, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասից բնակիչ: Ըստ մեր տեղեկությունների Էդգարը 6 ամիս էր ինչ կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել էր Ռուսաստան: Այնտեղ նա վարորդ էր աշխատում:
Ըստ վանատուրցիների վիճաբանության ընթացքում մեկ կրակոց է արձակվել Էդգարի ուղղությամբ: Թաղամասի բնակիչները ասում էին, որ շատ աշխատասեր, խելոք տղա էր, աշխատանք չլինելու պատճառով ընտանիքի հետ գնացել էր Ռուսաստան: Էդգարի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցում նրա ծնողներին կօգնեն վանատուրցիները: