
«Առավոտյան 13 համարի երթուղայինը բարձրացող տատիկը նախապես զգուշացրեց, որ փող չունի և խնդրեց անվճար սպասարկել:
Մի քանի վայրկյան անց բոլորը վիճում էին, թե ով պետք է վճարի տատիկի փոխարեն: Մեկ էլ վարորդը` «հանգստացեք ժողովուրդ, ուրմեն ես թասիբ չունե՞մ պետք ա փող վեկալեմ մայրիկից»:
Բոլորս սսկվեցինք: Իսկ տատին կանգառում իջնելուց առաջ պայուսակից երկու կոնֆետ հանեց ու ստիպեց, որ վարորդը վերցնի ու նոր իջավ»:
Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից