Սամվել Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշադիր լսեք` ինչ եմ ասում:
Էդ սերիալ կոչվածներ, որոնցով կերակրում են մեզ (նորություն չեմ ասում), նպատակն այն է, որ ժողովրդին կտրեն ուրիշ մտքերից, որ մարդիկ շատ չխորանան հասարակական խնդիրների մեջ, մարդկանց փողոցից կտրեն, հանկարծ չհավաքվեն իրար գլխի, գործից հետո վազեն տուն որ հասնեն հերթական սերիային..
Դրսնով մթագնում են ոչ միայն մեր, այլև մեր երեխաների ուղեղները:
Տարիներով աշակերտներիս սովորեցրի Շուբերտ ու Մոցարտ, Կոմիտաս ու Բեթհովեն լսել, որ էսօրվա օրը 12-ից 15 տարեկան երեխաները գան նկարչության դասի ու իրար հերթ չտալով հնդկական կինո պատմե՞ն.. 🙁
Դիտմամբ են անո՞ւմ..
Հատուկ են անում !!!
Ո՞ր կենդանին է մտածել ամբողջ երկրով մեկ տարածել հնդկական ու տեղական ցածրորակ աղբը ու լցնել մարդկանց տներն ու ուղեղները:
ՄԻ ԱՄԲՈՂ ՍԵՐՈՒՆԴ ՓՉԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ…!
Սովետից պրծանք, մեզ թվաց՝ էդ հնդկական անճաշակություններից էլ հետը:
Բայց արի ու տես որ չէ..! 🙁
Էս թեման ես դեռ կշարունակեմ..
Լիքը ասելու բաներ կան:
Առայժմ այսքանը»: