«Էս կռուտոյ թվացող բալեն համարձակվել է մտածել, որ ինքը Ալ Կապոնեի ախպոր ծոռն է». Լևոն Բարսեղյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էս կռուտոյ թվացող բալեն համարձակվել է մտածել, որ ինքը Ալ Կապոնեի ախպոր ծոռն է». Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Լուսանկարում ոչ այնքան վառ արտահայտված էս կռուտոյ թվացող բալեն, երեկ Գյումրու դատարանում, որտեղ քննվում էր Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը, համարձակվել է մտածել, որ ինքը Ալ Կապոնեի ախպոր ծոռն է, հարձակվել է իմ թերթի լրագրողի՝ Անահիտ Սիմոնյանի վրա, խլել է ձեռից ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ: Դա տեղի է ունեցել դատավոր Աշոտ Մանուկյանի, կարգադրիչների եւ բազմաթիվ այլ մարդկանց աչքի առաջ: Հետո երեւի ներքին ձայնը իրեն հուշել է, որ այդ ապարատը իր օրգանիզմում ամենահեշտ եղանակով չհայտնվելու համար հարկավոր է շուտափույթ վերադարձնել լրագրողին, ու վերադարձրել է:

Հիմա, ստուգելու համար ամենայն հայոց իրավապահների աշխատանքի արագությունը, հաղորդում եմ հետեւյալ անհրաժեշտ եւ բավարար փաստերը.

Փաստեր.

1. Անահիտ Սիմոնյանը «Ասպարեզ» օրաթերթի եւ asparez.am կայքի թղթակիցն է, լրագրող, իմ հանձնարարությամբ կատարել է իր օրինական լրագրողական պարտականությունները, գնացել է դատարան, լուսաբանելու Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը:

2. Անահիտ Սիմոնյանից ֆոտոխցիկը խլելու կամ գողանալու դեպքը տեղի է ունեցել վերոհիշյալ հանձնարարությունը կատարելու պահին, այս ջահելը խոչնըդոտել է Անահիտ Սիմոնյանի աշխատանքը, ինչի պատճառով նա չի կարողացել անհրաժեշտ պահին անհրաժեշտ լուսանկարներն անել ու ժամանակ է ծախսել ապարատը վերադարձնելու բանակցությունների համար:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը հանցագործություն է սահմանում լրագրողին իր օրինական պարտականությունները կատարելը խոչընդոտելը:

4. Այս գործով հետաքրքրված իրավապահների/քննիչների համար կարող են վկաներ լինել ականատեսները՝ գործով դատավորը, գործով տուժողը Հրաչիկ Միրզոյանը, դատարանի քարտուղարը եւ դահլիճում եղած կարգադրիչները:

5. Անահիտ Սիմոնյանի մոտ առկա են այս ջահելի լուսանկարը եւ տեսագրություն:

6. «Ասպարեզ» օրաթերթի եւ կայքի հասցեն է. Գյումրի, Պուշկինի փ., 96:

ՈՒրմեն, պարոնայք ոստիկաններ, քննիչներ, դատախազություններ, տեղեկացնում եմ, եթե ամենաշատը երկու օրից ընթացք չտվեցիք էս գործին ու հինգ օրից չգտաք ես գյադին ու քր գործ չհարուցեցիք, հետո չասեք՝ բա էս ոնց պատահեց. խոստանում եմ՝ գտնելու եմ էս գյադին ու անճանաչելի լանդշաֆտային փոփոխությունենրի ենթարկեմ, համարյա՝ 12 բալանոց: Հետո թող գա, լաց լինի մոտներդ, եկեք ինձ բռնեք, տարեք, փակեք: Զատիկը չի կտրում էս ուխտս: Էս ուխտս կարող է կտրել միայն էս ջահելը, եթե ներկայանա Անահիտ Սիմոնյանին, ներողություն խնդրի նրանից երեք անգամ, մեկ անգամ արտասանի Հայր Մերը, ապա ներողություն խնդրի լուսանկարչական սարքից, որին այդպես կարոտել էր դատարանի դահլիճում:

Ոչ մի բան կատակ չէր էս պոստում: Եթե ոստիկաները կկամենան, կարող են տպել բերել՝ կստորագրեմ: Ավելացնելու բան չունեմ, գրված է իմ մտքերից, ինչի համար ստորագրում եմ: Էղա՞վ:

Էս գյադի հարազատներին խորհուրդ եմ տալիս, օդանավի տոմս ճարել ու փախցնել սրան այնքան հեռու, որքան կարող են, խառոշիներ, կանցավիկներ, բաջանախ-մաջանախ չղրկեք մոտս, ավելի լավ է իրեն հուշեք՝ մեղակայանով ներկայանա Անահիտին ու ապարատին»: