Այսօր՝ փետրվարի 28‐ին, տեղական ժամանակով ժամը 10:17‐ին ﴾Գրինվիչի ժամանակով` 06:17﴿ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով ﴾Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս‐արևմուտք﴿, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4‐5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 Դպրոցներից և մանկապարտեզներից աշակերտները տարհանվել են: Բնակիչները, որոնք զգացել են ցնցումը, սոցիալական ցանցերում այս թեմայով գրառումներ են կատարում: «Կապանում քիչ առաջ երկու անգամ երկրաշարժ եղավ: Ընդ որում, առաջինը` ուժեղ: Ապահովության համար բոլորս դուրս ենք գալիս տներից»,‐ գրել է Տիրայր Ղահրամանյանը: Գեորգի Ավետիսյանն էլ գրել է. «Փառք Աստծո, Սյունիքում ավերածություններ չկան։ Բայց երկրաշարժը հզոր ա եղել: Կապան խոսեցի, ասում են գրքերը սեղաններից, դարակներից թափվեցին»:
Կապանի ավագանու անդամ Նարեկ Բաբայանն Armtimes.com‐ի հետ զրույցում պատմեց, որ երկրաշարժի պահին եղել է աշխատանքի վայրում: «Ժամը 10:15 ի կողմերը զգացվեց ուժեղ ցնցում, որին հետևեց մի քիչ թեթև հետցնցում ու մենք արագ դուրս եկանք շինությունից դեպի ազատ ու անվտանգ գոտի, ու մոտ 10 րոպեում մեզ հայտնի դարձավ, որ փլուզում տեղի չի ունեցել»,‐ մանրամասնեց
Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով՝ դպրոցներում դադարեցվել են դասերը, կան ձեռնարկություններ, որ աշխատանքներն են դադարեցրել, բայց խուճապ չկա:
Armtimes.com‐ը տեղեկացավ նաև, որ Կապանի Բարաբաթում թաղամասում փլուզման դեպք է տեղի ունեցել: Թաղամասի թիվ 74 տան սենյակներից մեկի պատի մի հատվածը կիսով չափ քանդվել է: Բարեբախտաբար, տան տերերն այդ սենյակը չեն օգտագործել: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն էլ իր ֆեյսբուքյան էջի մջոցով տեղեկացրել է, որ իրավիճակը ամբողությամբ վերահսկողության տակ է։ «ԱԻՆ‐ի պահանջով՝ ելնելով անվտանգության նորմերից, բոլոր դպրոցներից, բուհերից, պետական և մասնավոր հիմնարկներից մարդիկ շատ կազմակերպված մեկ ժամով դուրս են եկել շենքերից։ Այս պահին արդեն վերադառնում են իրենց ուսմանը/աշխատանքին։
Բոլոր ուժային կառույցները և շտապ օգնության ծառայությունը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Տեղեկությունն այն մասին, որ կան փլուզված շենքեր չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետը ինքն անձամբ այցելել է թիվ 10 միջնակարգ դպրոցը, որի մասին համացանցում տեղեկություն էր տարածվել, թե իբրև փլուզումներ կան և համոզվել, որ շենքը կանգուն է,