Երևան-Մեղրի ճանապարհի 111-րդ կմ-ին փետրվարի 28-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ախուրյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վերոհիշյալ երկու դեպքերի առթիվ կատարվում է քննություն: