Ապրիլին զոհված հայորդու մայրը՝ պատգամավորի թեկնածու
Advertisement 1000 x 90

Ապրիլին զոհված հայորդու մայրը՝ պատգամավորի թեկնածու

Ապրիլյան կարճատև պատերազմի օրերին զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, առաջադրվել է պատգամավորության թեկնածու «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից՝ Երևանի 4-րդ ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ համայնքները:

Նախ պետք է ողջունել Արթուր Բաղդասարյանի նման որոշումը և տիկին Անահիտի վճռականությունը՝ մտնել ընտրապայքարի մեջ և քաղաքական հարթակում շարունակել հայրենանվեր որդու կիսատ թողած գործը՝ ծառայել Հայոց պետականությանը:

Կարծում եմ՝ թաղային հեղինակությունների, օլիգարխների և ապաքաղաքական տարերի մրցակցության մեջ կարելի է սեփական քվեն տալ հայրենիքի համար նահատակված զինվորի մորը:

Չէ՞ որ միշտ պնդում ենք, որ հերոս մարտիկներին նրանց մայրերն են կերտում, չէ՞ որ սահմանին կանգնած զինվորները վստահաբար կոգևորվեն, երբ տեսնեն իրենց նահատակված ընկերոջ մայրը պատգամավոր է ընտրվել:

Եվ սա ամենևին պոպուլիզմ և դեմագոգիա չէ, բայց այստեղ կա մի կարևոր բայց՝ կարող է ընտրողը կուլ չգնալ թաղային հեղինակությունների և օլիգարխների փողերին և խոստումներին, ճնշումներին և խաթերներին և արժանապատիվ կերպով իր ձայնը տալ մի կնոջ, ում որդին իր կյանքն է տվել հանուն մեր բոլորի ապագայի:

magnis.news