3 սոցիալական ցանց՝ գործնական ծանոթությունների և սեփական բրենդի առաջխաղացման համար
Advertisement 1000 x 90

3 սոցիալական ցանց՝ գործնական ծանոթությունների և սեփական բրենդի առաջխաղացման համար

Սոցիալական ցանցերը կարող են խորտակել ձեր կարիերան, բայց և կարող են ձեր հաջողության գրավականը դառնալ,  եթե, իհարկե,  դրանք գրագետ օգտագործեք:

Գործնական ծանոթությունների, սեփական նախագծերի մասին պատմելու համար կան մի շարք սոցիալական ցանցեր, որոնցից օգտվում են ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք այդ սոցցանցերից 3-ը: Ցուցակում չենք ներառել LinkedIn սոցիալական ցանցը, քանի որ այն շատ հայտնի է և ներկայացման կարիք չունի:

Viadeo

Լսարանը- 59 000 000 գրանցված օգտատեր

Աշխարհագրություն – Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա, Հնդկաստան և Չինաստան

Հնարավորություններ

  • Գրանցվել կարող են մասնագետները, ընկերությունները, HR-մասնագետները: Գրանցումն անվճար է և հասանելի է բոլորին:
  • Ստեղծել անձնական հաշիվ՝ թայմլայնի գեղեցիկ վիզուալիզացիայով
  • Ուղարկել անձնական նամակներ, անել հրապարակային գրառումներ
  • Հետևել ընկերություններին և մարդկանց
  • Ստանալ ձեր հաշվի վերլուծությունը (մասնավորապես՝ ովքեր են մուտք գործել ձեր էջ)
  • Տեսնել թարմացումներ  թրեյնինգների, դասընթացների, կամավորական աշխատանքների մասին
  • Գտնել աշխատանք
  • Օգտագործել հավելվածն Android, iOS, Windows Phone, BlackBerry համակարգերում

Օգտակար է այն մարդկանց համար, ովքեր տիրապետում են ֆրանսերենի կամ չինարենի: Սոցցանցը հատկապես կհետաքրքրի HR մասնագետներին, կամ այն ընկերություններին, ովքեր աշխատակից են փնտրում արտասահմանում:

XING

Լսարանը 5 230 000 գրանցված օգտատեր

Աշխարհագրություն  Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա

Հնարավորություններ

  • Գրանցվել կարող են թե՛ ընկերությունները, թե՛ մասնագետները: Գրանցումն անվճար է և բաց է բոլորի համար:
  • Հետևել մարդկանց ընկերությունների էջերին, նրանց մասին տեղեկատվությանը
  • Ուղարկել անձնական նամակներ, անել հրապարակային գրառումներ
  • Գտնել աշխատանք ձեզ համար՝ հաշվի առնելով մասնագիտացումը և որակավորումը

Այս սոցցանցը կհետաքրքրի հատկապես այն մասնագետներին, ովքեր տիրապետում են գերմաներենին և փնտրում են աշխատանք վերը նշված 3 երկրներում:

MYCO

Լսարանը – Մասնագետների և ընկերությունների մասին թվային տվյալներ չկան

Աշխարհագրություն – 29% – Ուկրաինա, 19% – Ռուսաստան, 15% – ԱՄՆ, 37% – այլ երկրներ (Բելառուս, Գերմանիա, Կանադա, Թուրքիա, Հնդկաստան)

Հնարավորություններ

  • Գրանցվել կարող են մասնագետները, ընկերությունները, HR-մասնագետները: Գրանցումն անվճար է և հասանելի է բոլորին: Գրանցվել կարող են նաև միջոցառումների, ցուցադրությունների կազմակերպիչները:
  • Ուղարկել անձնական նամակներ, անել հրապարակային գրառումներ, մասնակցել խմբակային չաթերի
  • Հետևել ընկերություններին և իրադարձություններին՝ ըստ ոլորտների
  • Միջոցառումների ժամանակ օգտվել  MYCO-ի հատուկ թևկապից, որը հնարավորություն է տալիս փոխանակվել տեղեկատվությամբ ձեռքսեղմման ժամանակ
  • Օգտվել իրադարձություններին գրանցված մասնակիցների հնարավորություններից անվճար՝ MYCO Band թևնոցի միջոցով

Այս սոցցանցն օգտակար է բոլոր ոլորտների մասնագետների համար: Չկան նաև լեզվային սահմանափակումներ: Սոցցանցի առավելությունն այն է, որ այնտեղ ոչ միայն ընկերություններն են, այլև միջոցառումներ կազմակերպող գրասենյակները, ովքեր փնտրում են մասնագետների՝ ոչ մշտական աշխատանքի համար:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր