Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայ օգտատերերի ֆեսյբուքյան էջերը և գրում՝ «Ya zdes»
Advertisement 1000 x 90

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայ օգտատերերի ֆեսյբուքյան էջերը և գրում՝ «Ya zdes»

Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաև ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:

Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձևը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձև, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:

Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարևոր չէ: Կարևորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը և գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին:

Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում:

Կամ, ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք ինչոր գործողություններ չանեք: Իբր Ֆեյսբուքի անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին, առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը:

Ֆեյսբուքը ձեզ երբեք չի դիմի մեկնաբանության ձեւով: Դուք կստանան ներքին հաղորդագրություն: Ու կրկին, ձեզանից չեն ուզենա ներմուծել գաղտնաբառը այլ կայքի վրա:

Որպեսզի ձեզ չկարողանան կոտրել, հետևեք մի քանի հեշտ, բայց ազդեցիկ քայլերը, որոնք նկարագրված են այստեղ՝ «Ինչպես պաշտպանել Ֆեյսբուքի հաշիվը»: Ընդհանուր համացանցում անվտանգ լինելու համար կարող եք ներբեռնել «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները» գիրքս:


Նման նյութեր