
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանական բանակը երեկ կիրառել է Սփայք զինատեսակը: Ավելի պատկերավոր լինելու համար՝ ասեմ, որ այդ զենքով տանկ են խոցում, 1 արկի արժեքն է մոտ 250.000 դոլար, ճշգրտությունը՝ 95%:
Այսինքն՝ տվյալ զենքով, եթե աչքերդ փակ էլ կրակես ինչ-որ օբյեկտի ուղղությամբ, ապա 95%-ով կխոցես այն ու մեծ վնաս կհացնես հակառակորդին:
Հիմա ամենակարևորը: Ադրբեջանական կողմը անկապ 250.000 դոլար ջուրնա գցել, քանի որ ոչ մի բան չի խոցել, ավելին ասեմ, տվյալ զինատեսակից ապրիլ ամսին ևս կրակել են ու կրկին անիմաստ»: