
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Այսօր երկար սպասված գարնան առաջին օրն է: Բնության զարթոնքի առաջին օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր հայաստանցիներին: Թող որ եկող գարունը հեքիաթային իր ջերմությունը սփռի սառած-մրսած Հայաստան դրախտավայրի վրա: Բարով եկար, նոր կյանքի, նոր հույսի ու նոր լույսի ավետաբեր գարուն!!!
Հ.Գ. Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանն էլ ցանկանում եմ համբերություն»:
Լուսանկարները՝ Գ. Սուրենյանի